
«Մենք երթ իրականացրեցինք, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ս. Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ քայլերթի ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտարարություն չունի:
«Ես երեկ հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում իրավիճակին և իշխանություն չունի: Ի պատասխան իմ հայտարարության՝ նա որոշել էր, որ մենք այսօր երթ չպետք է իրականացնենք: Դուք տեսաք, որ մենք երթ իրականացրեցինք՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ս. Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի, մնում է՝ սրա մասին նրան պատշաճ տեղեկացնեն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: