Բաժիններ՝

Բողոքի ակցիա` Բեռլինում. մասնակցում է Արսինե Խանջյանը

Բեռլինում բողոքի ակցիա է ընթանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Բողոքի ակցիային մասնակցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Մենք այսօր հավաքված ենք՝ ասելու համար, որ Հայաստանի երիտասարդությունը, Հայաստանի ժողովուրդը, տատիկները, պապիկները, որ գալիս են գյուղերից, քաղաքներից, Հայաստանի բոլոր կողմերից և գրավում են ճամփաները, կառավարական շենքերը, ուղիները, իրենց իրավունքի մեջ են, և մենք գիտենք, որ այս հանդարտ շարժումը մեր հանդարտ ուժով պիտի շարունակվի մինչև լուծում»,- ասաց Արսինե Խանջյանը՝ նշելով, որ ներկայիս վարչապետը չի ներկայացնում ազգի, ժողովրդի պահանջները:

«Ես հավատք չունեմ Սփյուռքի նախարարության գործունեության վրա, բայց հավատք ունեմ, որ Սփյուռքը և Հայաստանը իրար հետ կարող են լեզու գտնել արևմտահայերենով և արևմտահայերենով և նույնիսկ տարբեր լեզուներով»,- ասաց նա:

https://www.facebook.com/chochostan/videos/10214188948469761/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս