ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել է մինչեւ 3,1 մլրդ դոլար, եւ արդյունքում նա 138 դիրքով է իջել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց (Forbes 400) վարկանիշում:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:
«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կհեռանա իր պաշտոնից և կստանձնի եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը:
168.am-ի հետ զրույցում միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Ադրբեջանն իր անվտանգությունն ավելի շատ կապում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մահմեդական որոշ երկրների հետ, քան Ռուսաստանի հետ։
Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական իրողության արձանագրությունն էր, և նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը նշանակվելու է տրանսպորտի նախարար։
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները:
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ ու ճիշտ ժամանակին։ Վարչապետը հայտարարեց՝ ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է, հնարավոր է, թերացել է։
Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանն ազատվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան:
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան նամակ է ուղարկել աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով միջնորդական դեր խաղալ, որպեսզի տարածաշրջանում հանրաքվե անցկացվի ինքնորոշման շուրջ:
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարճատև հանդիպումից և պայմանավորվածությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են, իսկ այսօր գրանցվել է ամենացածր վիճակագրությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Սիրելի հայրենակիցներ, երկար ժամանակ քաղաքական կուլիսներում շրջանառվող, այսպես կոչված, հակահեղափոխական ուժերը դուրս եկան ընդհատակից և ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության տեսքով պատերազմ հայտարարեցին ժողովրդի իշխանությանը։ Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել:
Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին առաջարկվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: