Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրակումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին փխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների քննարկումը: Վերոնշյալ ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով, ինչից հետո նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների մանրամասների և դրանց համար պատասխանատու մարմինների սահմանման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031