«Արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն է». Արսեն Գասպարյան
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական իրողության արձանագրությունն էր, և նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նման համոզմունք այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
«Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունները՝ ազատ և արդար»,- ասաց Ա. Գասպարյանը՝ նկատելով, որ նման ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության կարևոր գործոններից մեկն է։
Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում ներդրողների և գործարարների կողմից, քաղաքական ներկայիս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է:
Հարցին՝ տնտեսության ակտիվացման համար հարկավո՞ր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Ա. Գասպարյանը պատասխանեց. «Այո»։
«Առաջին հերթին արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն են»,- հավելեց վարչապետի գլխավոր խորհրդականը:
Մանրամասները՝ տեսանյութում։