«Պայքարը տանել մինչև վերջ․ հակահեղափոխական ուժերը պատերազմ հայտարարեցին ժողովրդի իշխանությանը»․ ազատամարտիկներ

Սիրելի հայրենակիցներ, երկար ժամանակ քաղաքական կուլիսներում շրջանառվող, այսպես կոչված, հակահեղափոխական ուժերը դուրս եկան ընդհատակից և ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության տեսքով պատերազմ հայտարարեցին ժողովրդի իշխանությանը։ Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հայտարարության մեջ։

«Վարչապետի կոչից հաշված րոպեներ անց, ԱԺ-ի մոտ հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համախմբվելը միանգամից քաղաքական աղբամանի ուղին ցույց տվեց երեք քաղաքական ուժերին։ Երկու տասնամյակ ժողովրդին կեղեքած, ծայրահեղ չքավորության հասցրած նախկին իշխանությունները վերջին ջղաձիգ շարժումներով փորձում են թե՛ ներսում և թե՛ դրսում գտնել համախոհներ, իրենց կորցրած իշխանությունը վերականգնելու և իրենց կատարած հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար։

Ազատամարտիկների դաշինքը, ինչպես միշտ, կանգնած է ժողովրդի կողքին և անվերապահորեն աջակցում է ժողովրդի ընտրյալ իշխանություններին՝ հաղթանակը ամրագրելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու գործում։

Մենք ՝ ազատամարտիկներս,կոչ ենք անում մեր ժողովրդին չհոգնել, և այս պայքարը ևս հասցնել հաղթական ավարտին»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031