
Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»:
ՀՀ նախագահի մեկ այլ հչամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):