Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:
ՀՀ քննչական կոմիտեն նշում է կոմիտեի աշխատողի օրը, որին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են էմիրաթցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների մշտական խորհրդի նիստին։
Մոնրեալում մի քանի հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ:
Թուրքիայի Գազիայնթափ նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Ռուսաստանից ժամանած հայտնի քաղաքական, մշակութային հասարակական գործիչներ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` խաղաղության կոչ հղելով հակամարտության կողմերին։
Ռումինիայում քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառով տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեկնարկեց Նախարարական համաժողովի նիստը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:
Որոշ նախարարություններում աշխատանքի ընթացքում տեղ-տեղ լինում են դադարի դրսևորումներ, ինչն անթույլատրելի է:
Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 23 հազար 300-ը` տուժել Կենտրոնական Ամերիկայում մոլեգնող տեղատարափների հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նոր հանդիպումը, որը կարող է կայանալ մոտ ապագայում, զգալի առաջընթացի կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
Նիկոլ Փաշինյանը ԱԻՆ-ում է. նա աշխատակազմին է ներկայացնում Ֆելիքս Ցոլակյանին
Բրազիլիայի ազգային խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն եւ ձախ Աշխատավորների կուսակցությունից թեկնածու Ֆեռնանդու Ադադն անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական է տվել:
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կա ժողովուրդ և կան հակաժողովրդական կլաններ, կա հզոր ժողովրդական սեր ու կա հակաժողովրդական ատելություն։
«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։ 1-ին. Համաներում կալանավորներին։
Թուրքիայի հայությունը նոր ստորագրահավաք է սկսել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչի համար են խորհրդարանական ընտրությունները ու ինչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձևավորված կառավարման համակարգը:
Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով:
Ավելի քան 120 գալապագոսյան (փղային) կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիների ազգային պարկից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթներից մեկին:
«Իհարկե, կառավարությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ՝ ինչպես երկրի ներսում վարվող քաղաքականության մեջ՝ սոցիալ-տնտեսական, դատաիրավական և այլ բնագավառներում, այնպես էլ՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ է շատ դեպքերում կոպիտ սխալներ թույլ տալիս»։
Դեռևս իշխանափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Operativ.am-ի ինֆորմացիայով ՀՔԾ-ն ձերբակալել է Գործարար Սամվել Մայրապետյանին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է: