Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Վարդան Ալեքսանյանին և Հայրապետ Բաբայանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է որոշման մեջ:

Իր դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան»,- ասված է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031