«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի բոլոր պայմանավորվածությունները». Դավիթ Տոնոյան

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարճատև հանդիպումից և պայմանավորվածությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են, իսկ այսօր գրանցվել է ամենացածր վիճակագրությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի բոլոր պայմանավորվածությունները։ Եվ դա մենք իրականացնում ենք»,- ասաց նախարարը։

Թե ինչպե՞ս կանդրադառնա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սահմանային լարվածության վրա, Դ.Տոնոյանը նշեց, որ այս պահին հայկական կողմը հրադադարը պահպանում է, և, եթե լինեն փոփոխություններ հակառակորդի կողմից, կամ ինչ-որ իրավիճակի փոփոխություն լինի մեր ներքաղաքական իրավիճակի հետ կապված, Զինված ուժերն իր առջև դրված առաջադրանքը կատարելու է. «Իրավիճակից ելնելով՝ մենք որոշումներ կկայացնենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031