«Որևէ նոր բան չունեմ ասելու: ԱԳՆ խոսնակը ասել է դրա մասին, մեր դիրքորոշումը շատ հայտնի է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի Արցախի վերաբերյալ հայտարարությանը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
«Պետք է աջակցենք մեր գինեգործներին ու կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու և նոր շուկաներ մտնելու գործում»:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դրական է գնահատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018-ի մայիս ամսից հավաքված և կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը որևէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ավստրիան վստահ է, որ ապագայում այլեւս չեն լինի Եվրամիությունում փախստականների տարաբնակեցման պարտադիր քվոտաներ, ուստի Վիեննան կառաջարկի ճգնաժամի կարգավորման նոր համակարգ՝ յուրաքանչյուր առանձին երկրի կամավոր ներդրման ճանապարհով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան գործադիրի աշխատանքները:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
«Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն»։
Հնդկաստանի արեւելյան ափերին մոլեգնող «Տիտլի» ցիկլոնի եւ դրա առաջացրած սողանքների հետւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի:
Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել:
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել առայժմ արտահերթ գագաթնաժողով չհրավիրել Brexit-ի շուրջ, որը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին
Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով:
Ղրիմում եւ Սեւաստոպոլում սկսվել է եռօրյա սուգը, որը հայտարարվել է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում:
ՀՀ վարչապետի հրաժարականով Հայաստանը թեւակոխում է նոր շրջան՝ այս հանգրվանում բոլորիս պարտականությունն է պաշտպանել մեր ժողովրդի ձեռք բերած ազատ կամարտահայտման իրավունքը եւ թույլ չտալ, որեւէ կերպ արտահայտվող ոտնձգություն նրա ազատ ընտրության իրավունքի նկատմամբ ,
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք և բուռն քննարկումներ է առաջացրել հանրության շրջանում։ Քննարկումների նոր ալիք բարձրացավ հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսևորեն անհրաժեշտ խոհեմություն և կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետեւ գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձեւավորվելու է միակուսակցական պառլամենտ, եւ, որ կարեւորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա։ Դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն Կապանում, այլեւ ողջ մարզում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել, ըստ ամենայնի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդական։
Նախագիծը, որի շրջանակներում պլանավորում էր վերգետնյա արագության նոր ռեկորդ սահմանել, բախվել է ֆինանսական դժվարությունների: