Բաժիններ՝

The Washington Post-ը հրապարակել է Հաշքաջիի վերջին հոդվածը

Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ: Լրագրողի սյունակում հիմնական թեմաներ էին դարձել արաբական աշխարհում զանգվածային լրատվամիջոցների ազատության ցածր մակարդակը եւ պետական ազդեցութան խստացումը նորությունների լուսաբանման վրա։

«Արաբական երկրների կառավարությունները հարաճուն արագությամբ շարունակում են լռության մատնել զանգվածային լրատվամիջոցներում (տեղ գտած խնդիրները): Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում էին, թե Համացանցը կազատի նորություններն այն գրաքննությունից եւ վերահսկողությունից, որոնք ներկա են տպագիր ԶԼՄ-ներում: Բայց այդ կառավարությունները, որոնց բուն գոյությունը կախված է տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են Համացանցը»,- գրել է Հաշքաջին:

Լրագրողի կարծիքով՝ 2011 թվականի գարնանն «արաբական աշխարհը լի էր հույսերով», սակայն ակնկալիքները չարդարացան. «հասարակությունը կա՛մ վերադարձել է նախկին ստատուս քվոյին, կա՛մ հանդիպել էլ ավելի խիստ պայմանների, քան նախկինում էր»:

Լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի է Սաուդյան Արաբիայի քաղաքականության նկատմամբ իր քննադատական հայացքներով, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսություն էր մեկնել փաստաթղթեր ձեւակերպելու համար եւ այդ ժամանակվանից կապի մեջ չի եղել: Հոկտեմբերի 6-ին Reuters գործակալությունը հայտնել է, որ թուրքական ոստիկանությունը դիտարկում է դիվանագիտական ներկայացուցչության շենքում լրագրողի սպանության վարկածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս