Ռոբերտ Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետեւ գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձեւավորվելու է միակուսակցական պառլամենտ, եւ, որ կարեւորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։
Իսկ Մայրապետյանի գո՞րծը։ «Այդ առնչությամբ եւս նա անհանգստություն չունի, գտնում է, որ ընտրություններից հետո այն եւս կմարի»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չտորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում եւ՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: