«Բոլոր զոհվածների անունները հայտնի են». հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում բոլոր զոհվածներին
Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքային վարչակազմի փոխղեկավար Դիլյավեր Մելգազիեւը:
«Բոլոր զոհվածների անունները հայտնի են: Բոլոր 20-ն էլ ճանաչվել են»,- ասել է նա: «Չոհվածներից 15-ը ուսանողներ են, հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ»,- հավելել է Մելգազիեւը:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել է 20 մարդ, ներառյալ չարագործը:
Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված: