Բաժիններ՝

Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ

Անհայտ անձինք մահափորձ են կատարել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի դեմ, պետության ղեկավարը չի տուժել: Այդ մասին հայտնել է Haiti Libre պորտալը:

Մահափորձը կատարվել է Պոն Ռուժ քաղաքում միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Ժան Ժակ Դեսալինի՝ Հայիթիի անկախ պետության հիմնադրի եւ նրա առաջին կառավարչի զոհվելու 212-րդ տարելիցին:

Նշվում Է, որ ազգային հերոսի հուշահամալիրին ծաղիկներ դնելու պահին հարձակվողները կրակ են բացել նախագահի վրա: Թիկնապահները կարողացել են նախագահին տեղափոխել անվտանգ վայր, նա չի տուժել:

Վիրավորվել են նախագահի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, նրանցից մեկը՝ գլխից: Միջադեպի այլ հանգամանքների կամ կասկածյալների ձերբակալման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031