
Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 57-ի. Odisha Sun Times

Հնդկաստանի արեւելյան ափերին մոլեգնող «Տիտլի» ցիկլոնի եւ դրա առաջացրած սողանքների հետւանքով զոհվածների թիվը հասել է 57-ի: Այդ մասին հայտնել է Odisha Sun Times տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով մի պաշտոնյայի: Ավելի վաղ հաղորդվել էր ցիկլոնի 26 զոհերի մասին:
Հրատարակության տվյալներով՝ առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Հաջափաթի օկրուգում, որտեղ մահացել է 39 մարդ: Մարդկանց մեծամասնությունը զոհվել է սողանքների, պատերի փլուզման, հեղեղումների եւ ծառերի տապալման պատճառով:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տիտլի»-ն արդեն կորցրել է իր ուժը, սակայն Հնդկաստանի արեւելյան շրջաններում ցիկլոնի հետեւանքներն իրենց վրա զգացել է մոտավորապես 570 հազար մարդ: Փոթորկալի քամին, որի արագությունը հասնում էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ է արել ծառեր ու էեկտրասյուներ:
Առատ տեղումները մի շարք բնակավայրերում առաջացրել են հեղեղումներ, սողանքներ եւ տանիքների փլուզում: Ընդհանուր առմամբ ցիկլոնի մոտենալու նախօրեին Օրիսայի հինգ օկրուգներից տարհանվել է մոտավորապես 300 հազար մարդ: Նահանգի առափնյա շրջաններում ուսումնական պարապմունքներն առաջվա պես չեղարկված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: