
Զոհրապ Մնացականյանը՝ ՀԱՊԿ նիստը Մոսկվա տեղափոխելու և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի մասին

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը որևէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին, Զ.Մնացականյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու քննարկումները շարունակվում են. «Հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում տարբեր պատճառներով և կառույցը պետք է պատրաստ լինի»:
Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը, նախարարի խոսքով, զուտ ներքաղաքական հարց է. «Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այն, որպեսզի մեր ներքաղաքական գործընթացը չազդի կազմակերպության վրա և մեզ համար կազմակերպության հեղինակությունը նույնքան կարևոր է, որքան մյուս անդամների»: