
Ո՞վ կլինի ԱԺ նախագահը. Քննարկվում է երեք թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։
ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։
Ի դեպ, այս անգամ կանանց ներկայացվածության խնդիրն ավելի սուր է դրված՝ նախկին 4-ից մեկի փոխարեն նոր Ընտրական օրենսգրքով 3-ից մեկն է լինելու կին, իսկ կին քաղաքական գործիչների պակաս Հայաստանում միշտ է եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: