Ինչու էր Շտետինան այցելել Արցախ. ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց:

Իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից: Մասնավորապես, մի քանի օր շարունակ Արցախում է եղել եւ անգամ Բակո Սահակյանին հանդիպել Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում վերջինս նշեց, թե Արցախ էր այցելել եւս մեկ անգամ մեսսիջ հղելու, որ արցախցիները պետք է ամեն ինչ որոշեն: Նրա խոսքով` պետք է ճանաչվի Արցախի անկախությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031