ՍԴՀԿ-ն պատրաստ է գաղափարական պայքարի
ՀՀ վարչապետի հրաժարականով Հայաստանը թեւակոխում է նոր շրջան՝ այս հանգրվանում բոլորիս պարտականությունն է պաշտպանել մեր ժողովրդի ձեռք բերած ազատ կամարտահայտման իրավունքը եւ թույլ չտալ, որեւէ կերպ արտահայտվող ոտնձգություն նրա ազատ ընտրության իրավունքի նկատմամբ ,
Սպասվող խորհրդարանական ընտրություններն առիթ պիտի հանդիսանան, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունենա տարբեր գաղափարներ դավանող հոսանքների միջեւ գաղափարական, քաղաքակիրթ պայքար,
Անկախ նրանից, թե մենք կհայտնվենք խորհրդարանում, թե ոչ՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հավատարիմ պիտի մնա իր հայրենիքին, գաղափարական սկզբունքներին,
Ելնելով իր սոցիալ-դեմոկրատ գաղափարախոսությունից՝ ՍԴՀԿ-ն հանդես պիտի գա որպես ազգային շահերը պաշտպանող, սոցիալական արդարության, ազգային համերաշխության, ժողովրդային խավերի իրավունքների, հավասար մեկնարկային հնարավորությունների ձգտող քաղաքական ուժ։
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն