«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ներքին խնդիրների ու մարտահրավերների հետևանք է»

«Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք Միացյալ Նահանգների հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն: Սա կարծես պրոտոկոլային անդրադարձ դարձած լինի: Ես այդպես կմեկնաբանեի: Հայաստանի դեպքում դրան են գումարվում այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Օրերս Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն` Միացյալ Նահանգները հայտնում է, որ պատրաստ է մի շարք ոլորտներում համագործակցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, Հայաստանն ընտրում է՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- «168 Ժամի»հետ զրույցում այս մասին ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեղադրանքներին, թե ԱՄՆ-ը միջամտում է ՀՀ ներքին գործերին:

Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղվածությունը պահպանելու համար տվյալ հարցազրույցի մասին հարցին պետք է հնչեր նման պատասխան:

«Այսինքն` կա ամերիկյան ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական կարծիք ՌԴ-ում, որն արտացոլվում է բոլոր ոլորտների, բոլոր հարաբերությունների համար: Միանշանակ է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում արտաքին շահագրգռված կենտրոն չկա, մենք այդ մասին հեղափոխությունից հետո հաճախ ենք խոսել: Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ներքին խնդիրների ու մարտահրավերների հետևանք է: Հասարակության մեծ մասը փոփոխություն էր ցանկանում, և հայտնվեց մի գործիչ, ով կարողացավ իրականացնել այդ փոփոխությունը»,- ասել է վերլուծաբանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս