
Կիսահաղթանակ եվրոհովերից. Արփինե Հովհաննիսյանի և Պյոտր Սվիտալսկու հանդիպումը լարված է անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»:
Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջեւ հանդիպումից հետո: Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, որ խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, եւ հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու:
Ու որքան էլ արտահերթ ընտրական գործընթացին չխոչընդոտելու մասին հայտարարություն եղավ, սակայն ռիսկեր կան: Հավելենք, որ նախօրեին էլ նմանատիպ հայտարարություն էր արել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց այդ օրը` մինչ նրա հարցազրույցը, հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն հանդիպումն այդքան էլ հարթ չի գնացել, եւ դա է վկայում հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահի զայրացած տեսքն ու Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: