
«Առաջին անգամ է, որ որպես ընդդիմություն ենք մասնակցելու ընտրություններին». Շարմազանով

«Ինչ որոշել է Հանրապետական կուսակցությունն իր ԳՄ նիստում, մենք պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել ենք մեր հանրությանը»։ Վերլուծելով երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստը` Sputnik Արմենիայի եթերում ասաց «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Կմասնակցենք ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ, դեռ վերջնական որոշված չէ, բայց իմ տպավորությամբ ավելի շատ են մասնակցելու կողմնակիցները, և ավելի փաստարկված են նրանց ասածները, մյուս կողմն էլ ունի իր փաստարկները։
Կուսակցությունը ժողովրդավարական ներքին քննարկումների կողմնակից է, և այդ քննարկումների արդյունքում կունենանք վերջնական որոշում»,–ասաց Շարմազանովը։
Նրա դիտարկմամբ` որոշումը կքննարկվի ոչ միայն Գործադիր մարմնի նիստում, այլ նաև կուսակցության լայն շրջանակների հետ։
«Կուսակցությունը առաջին անգամ է որպես ընդդիմություն մասնակցելու ընտրություններին, և սա նոր իրավիճակ է, որտեղ այլ են ասելիքներն ու անելիքները։ Այս մասով մեծ քննարկումների կարիք կա»,–նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ։