Վենետիկյան հանձնաժողովը վերապահումներ ունի խոշոր փոփոխությունների հանդեպ
Ստորև ներկայացնում ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ.
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, հիմնվելով Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի միջև Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում քննարկումների վրա՝
Ընդունում և աջակցում է այն խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը կյանքի է կոչում փոփոխությունները,
Ընդունում է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ,
Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը Ընտրական օրենսգրքի վերանայումը իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան,
Նշում է, որ առաջարկվող փոփոխությունները հետապնդում են լեգիտիմ նպատակներ և հիմնականում դրական են,
Մասնավորապես ողջունում է բոլոր քայլերը, որոնք դյուրացնում են ընտրության իրավունքի իրագործումը, ընդլայնում են լրատվամիջոցների մուտքը, դիտորդների իրավունքները, և, ընդհանուր առմամբ՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ պայքարը,
Ողջունելով ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիոն մասնակիցների թվի սահմանափակման վերացումը Վենետիկյան հանձնաժողովի և ԺՄԻՀԳ-ի սկզբունքային առաջարկության համաձայն,
Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻՀԳ -ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `
• Ընդհանուր ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման շեմի իջեցումը, ընտրական գրավի նվազեցումը.
• Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետի նվազեցումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացումը, օրինակ՝ նրանց թվաքանակի սահմանափակումը.
• Վենետիկի հանձնաժողովի նախագահը վերահաստատում է
Վենետիկի հանձնաժողովի վերապահումները ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի հիմնական փոփոխությունների հանդեպ, ինչպիսին է՝ տարածքային ցուցակների վերացումը: Նա նշել է, որ այս դիրքորոշումը պակաս էական է, եթե քաղաքական ուժերի միջեւ լինի կոնսենսուս այդ փոփոխության վերաբերյալ։