
Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել Նիկոլականների կողմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։
Նա պատգամավորական հավակնություններ ունի եւ չի թաքցնում, որ իր երազանքների իրականացնողը լինելու է մարզպետը։ Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել նիկոլականների կողմը։
Վարչապետի՝ «Արտֆուդ» այցելության ժամանակ Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, գերդաստանով մասնակցել է վարչապետին դիմավորելու արարողությանը։ Նա ամիսներ առաջ խնամիացել է «Արտֆուդի» սեփականատեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: