Ա՛յ քաղաքական սուտասաններ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է, վարչապետն ուզում է Հիտլե՞ր դառնալ. Շարմազանով

«Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը.

«Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի: Մտահոգիչն այս ամենում կառավարության լռությունն է»,- ասաց Շարմազանովը:

«Այն, ինչ կատարվում է, անթույլատրելի է: Գործը հասել է նրան, որ սիրո ու համերաշխության «ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում, իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա են անվանում: Ա՛յ քաղաքական սուտասաններ, ա՛յ քաղաքական խաբեբաներ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել, ատելության քարոզը ինչքա՞ն կարելի է: Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:

https://www.facebook.com/333386077462494/videos/721445381566374/?t=0

Տեսանյութեր

Լրահոս