
Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բրյուսել

Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։