«Եթե հլու հնազանդ լսում և հանդուրժում եք, չկարծեք, որ դա հենց այնպես անցնելու է գնա…». Գևորգ Գևորգյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ատելության քարոզչություն, սպառնալիքներ, պառակտման կոչեր, յուրայիններ և թշնամիներ.

Եվ այս ամենի գործիքը «զորավոր» ճառն է:

Ժողովուրդ ջան, եթե հլու հնազանդ լսում և հանդուրժում եք, չկարծեք, որ դա հենց այնպես անցնելու է գնա… Ո´չ, այդ նույն խոսքը վաղը ձեր դեմ է շրջվելու, ձեզ են լռեցնելու, ձեզ են բռնանալու: Հիշե´ք, որտեղ ատելության քարոզչության նկատմամաբ հանդուրժողականություն է, այնտեղ ավարտվում է ազատությունը՝ բարի գալուստ ասելով բռնատիրությանը:

Պահի լրջությունը փորձեք գիտակցել, որ մի քանի ամսից չհայտնվեք Հյուսիսային Կորեայում…:

Հա, մի բան էլ ասեմ. թուրքը շատ է ոգևորվել այս պառակտված, իրար ատող, անմիաբան իրավիճակից:

Հայ ժողովրդի պատմությունից դասեր քաղենք… Հետևությունները ձեզ եմ թողնում…»:

https://www.facebook.com/1323926390979041/photos/a.1325798544125159/2103502746354731/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս