Բաժիններ՝

2018թ. առաջին 10 ամսում Թուրքիա է այցելել 41 մլն-ից ավել մարդ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարութունը  հրապարակել է 2018թ. առաջին  10 ամսում Թուրքիա ժամանած այցելուների թիվը:

Համաձայն այդ տվյալների` 2018թ. առաջին 10 ամսվա ընթացքում Թուրքիա է ժամանել 41 մլն-ից  ավել այցելու:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (35 մլն 571 419  այցելու) համեմատ 22.43%  աճ է գրանցվել:

Տվյալ ժամանակատվածում ամենից շատ այցելու Թուրքիա մեկնել է Ռուսաստանից (5 մլն 724 672), Գերմանիայից (4 մլն 155 646) և Անգլիայից (2 մլն 158 304): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից Թուրքիա մեկնած այցելուների թիվը աճել է 16.09%-ով, Գերմանիայից մեկնածներինը` 11.68 %-ով, իսկ Անգլիայից` 6.7 %-ով:

Ցուցանիշով Անգլիային հաջորդել են Բուլղարիան և Վրաստանը:

2018թ. միայն  հոկտեմբերին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 25.48%-ով աճելով՝ կազմել է 3 մլն 755 467:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս