«Կարդալով ԱԱԾ բացատրությունը` Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին, չես կարող չտեսնել, որ դա անհեռանկար գործ ու գործելակերպ է… Եթե անգամ վարչապետը խոսում է Արցախը վտանգող հայտարարությունների համար տվյալ հայտարարության հեղինակներով ԱԱԾ զբաղվելու մասին, գոնե ԱԱԾ-ն պետք է իր բարձունքին գտնվի ու գործի պրոֆեսիոնալ»:
«Մեզ մեղադրում են ինչ-ինչ ուժերի հետ դավադրություն կատարելու մեջ՝ ընդդեմ Արցախի, Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի: Իսկ ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն: Պետք է նյութեր նախապատրաստի: Եթե հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա բոլոր դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի ու ներկայացնի մարդկանց՝ հայտնելով, որ երկրում դավադիրներ կան»:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 5-ին, անդրադարձ կկատարվի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21:00-ի թողարկումից հետո:
Ռուսաստանը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)»
Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին հրավիրել էին Կենտրոնի ոստիկանություն։
Եվրամիությունն սկսում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական ընթացակարգը:
«Սասուն Միքայելյանն ինձ զանգահարել էր, ընդ որում, զանգահարել էր՝ արդարանալու՝ ինչ-որ մարդու անուն էր տալիս։ Ավելի մանրամասնեմ ասածս։ Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ իրեն ուղղված հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե պատասխաներ, ապա պետք է ասեր, որ՝ այո՛, ինքն է ճողոպրել Օմարից։ Երրորդ՝ հիմա դիմում եմ Հրազդան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին։
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ դատապարտում էվերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց էր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին։
Ամերիկյան կողմը Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման ոչ մի կարգի ապացույցներ չի տրամադրել:
Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
«Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություններ անել՝ ասելով, որ չգիտեմ, այդ մարդիկ և այդ քաղաքական ուժը հոգեվարքի մեջ է, բայց ես ի պաշտոնե նաև, որպես վարչապետի պաշտոնակատար, պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել և, ի վերջո, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան»։
Եվրամիության երկրները պետք է ընդլայնեն եվրոյի գործածումը էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների եւ եվրոպական շուկայի մասնակիցների հետ գործարքներում:
«Ես զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի շատ-շատ հայտարարություններից։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե Հայաստանում այս փոփոխություններն Արցախի դեմ է, ես կարծում եմ, որ նա ընկալման խնդիր ունի, ով ուզում է՝ լինի»,- այսօր Գավառում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին հայտարարեց «Մենք» դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Արցախի և «Իմ քայլը» դաշինքի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին ու նրան ԱԱԾ հրավիրելու հանգամանքին։
Համացանցում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից օրեր առաջ տարածվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի մի լուսանկար, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Շատ-շատերը կատարվածը գնահատեցին՝ գործող իշխանությունների կողմից ատելություն սերմանող հերթական փաստ։
«Մենք» դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը ԵԱՏՄ-ն համարում է անարդյունավետ կառույց։ Այսօր Գավառում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ՀՀ-ի համար արտաքին քաղաքական գերակայությունը մնում է եվրոպական ինտեգրումը։
Շվեյցարիայի աջ պահպանողական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուելի Մաուերը, որը գլխավորում էր ֆինանսների ֆեդերալ դեպարտամենտը (նախարարությունը) ընտրվել է երկրի 2019 թվականի նախագահ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված:
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի 2018 թվականի զեկույցը, անդրադարձ կատարվեց նաև ԱՃԹՆ պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզին, 2019-2020 թվականների աշխատանքային ծրագրին առնչվող հարցերին։
«Ինձ ԱԱԾ էին հրավիրել այն հայտարություններիս առիթով, որ ես նոյեմբերի 27-ին ասել եմ, որ ներկայիս կառավարությունն իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ես ձևակերպել եմ՝ որպես «իշխանություն՝ Արցախի փոխարեն»։
Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել երկրից:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին, պարզվում է, հրավիրել են Կենտրոնի ոստիկանություն։ Այս պահին նա ոստիկանությունում է։
«Մենք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում։ Սևանում քայլերթի ժամանակ դաշինքի առաջնորդներից Անժելա Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ՀՀ քաղաքացու համար բերում են թարմ ու իրատեսական ծրագրեր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ Արցախի հետ կապված իր հայտարարությունների առիթով։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Էս չե՞ք։ Ինչքա՞ն եք վախեցած։ Ինչքա՜ն ստոր ու էժան եք։ Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ։
ԴԱվիթ Շահնազարյանը հրատապ ասուլիս է հրավիրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ անդարդառնալու է ԱԱԾ հրավիրվելու, ԱԱԾ տարածած հայտարարության և ԱԱԾ չներկանանալու մասին:
ՀՅԴ պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում երկար տարիներ հայտարարագրումը ձևական է եղել։ Ասածն ապացուցելու համար նա հետևյալ օրինակը բերեց:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավի քաղաքում, որը գտնվում է Կախեթի տարածաշրջանում։