Վարչական ռեսուրսի կիրառում. Արտաշատում փոխոստիկանապետը զբաղվում է որդու քարոզչությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատում «Իմ քայլը» դաշինքն ամբողջ ուժով օգտագործում է վարչական ռեսուրսը: Զավեշտալին այն է, որ օրենքի խախտմամբ զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պայքարեր դրա դեմ:

Արտաշատի փոխոստիկանապետ Սամվել Ատոմյանն ակտիվորեն զբաղվում է Արարատի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված որդու՝ Սերգեյ Ատոմյանի քարոզչությամբ: Ատոմյանն այցելում է տարբեր մարդկանց և համոզում քվեարկել որդու օգտին: Ատոմյանը դեռևս չի ահաբեկում մարդկանց, բայց այն փաստը, որ փոխոստիկանապետը զբաղվում է քարոզչությամբ, արդեն մարդկանց մոտ անցյալի հետ ասոցացվող վատ հիշողություններ է առաջացնում»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս