«Հանրապետականի համակիրներից ոմանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:

Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:

Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:

Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել, ի դեպ:

Կարդացեք նաև

Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:

Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և, բացի այդ, անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:

Հ.Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»:

Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիքՎերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ…

Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 3. Dezember 2018

Տեսանյութեր

Լրահոս