«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի». Արտակ Զեյնալյան

«Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,- այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա հաստատման պրոցեսում և արդյունքում, անհրաժեշտություն ունի օպոնենտության և հակափաստարկների, և այդ օպոնենտությունը նաև ճանաչողության բաղկացուցիչ մաս է. «Մենք այնքան գիտելիք և փորձ ունենք, որ կարող ենք դա իրականացնել։ Օպոնենտությունը չափազանց կարևոր է ճշմարտության բացահայտման համար, չսխալվելու, ավելի հաստատակամ առաջ գնալու համար և, տեսնում եք, մենք ինչպիսի կադրեր ու գիտական պոտենցիալ ունենք, որ կարող ենք այդ օպոնենտությունն իրականացնենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31