
ԱՊՀ դիտորդներն այցելել են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի ու Երևանի ընտրական հանձնաժողովներ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ:
Կողմերը համաձայնության են եկել աշխատանքային շփումները պահպանելու, ինչպես նաև քվեարկության օրը հանդիպելու մասին:
Դիտորդական առաքելության շրջանակում ԱՊՀ դիտորդներն այցելել են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի ու Երևանի ընտրական հանձնաժողովներ, ծանոթացել են դրանց աշխատանքներին, տեղեկություններ են ստացել նախընտրական քարոզարշավի վերաբերյալ:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ հանդիպման ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները քննարկել ե ընտրությունների ընթացքի լուսաբանմանն առնչվող հարցեր: