Ավինյանը՝ «գորշ կարդինալ». Նրա իդեա-ֆիքսերից մեկը իր մրցակից Արարատ Միրզոյանին ԱԺ գործուղելն էր. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
Ասում են նաեւ` բավականին լուրջ մրցակցություն է եղել Արարատ Միրզոյանի եւ Ավինյանի միջեւ գործադիրում ազդեցության դաշտերը կիսելու առումով, եւ Ավինյանի իդեա-ֆիքսերից մեկն էլ Արարատին գործուղելն է եղել խորհրդարան` թեկուզ առաջին դեմքի մակարդակով:
Ինչպես մեծն Կոմանդորի հանգույն կասեր Վանո Սիրադեղյանը` «կատարվեց ապուշիս երազանքը». Արարատ Միրզոյանը խիստ բարեհաջող տարհանվեց կառավարությունից եւ «վայրեջք» կատարեց խորհրդարանի «հողին վրա»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: