«Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը «լակմուսի թղթի» էֆեկտ է ունենում Հայաստանի քաղաքացիական հասարակության համար». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը «լակմուսի թղթի» էֆեկտ է ունենում Հայաստանի քաղաքացիական (!) հասարակության համար։ Պարզ է դառնում, թե ում համար է իրավունքը, արդար դատաքննությունը, Սահմանադրությունը արժեք, իսկ ում համար՝ մանրադրամ։

Խնդիրը ամենևին Մանվել Գրիգորյանը չէ։ Խնդիրն այն է, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ պահանջում են ՀՀ քաղաքացուն զրկել իրավական պաշտպանության միջոցներից ու դատել նրան «փողոցի օրենքով»։ Սա է իրականությունը։

Թե ինչպես է այդ պահանջը «փաթեթավորվում», էական չէ։ Մեկը հաշվեհարդարի ուղիղ կոչ է հնչեցնում, մյուսը պահանջում է շուտափույթ ներմուծել «անցումային արդարադատություն» – էությունը ճիշտ նույնն է։

Իրավունքը, արդար դատաքննությունը, Սահմանադրությունը արժեք են և վերջ – սա է իմ հավատամքը։ Եվ այդ «դիրքից» ես նահանջելու տեղ չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս