![](/banners/BeFunky-design.jpg)
«Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը». Արմեն Աշոտյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/Armen-Ashotyan-2.jpg)
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:
Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռե՞լն է, թե՞ խոսելը:
Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:
Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»:
Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող…
Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 25. Dezember 2018