Բաժիններ՝

Ռուսաստանն ընդլայնեց Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ որոշում է ստորագրել, որով ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ցուցակը, որոնք հայտնվել են Ռուսաստանի սահմանափակիչ միջոցների ներքո։

«Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կիրառվելու են հատուկ սահմանափակիչ միջոցներ, ընդլայնվել է: Ես ստորագրել եմ համապատասխան որոշում»,-ասված է կառավարության ղեկավարի Twitter-ում: «Դա արվել է ռուսական պետության, ընկերությունների եւ Ռուսաստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար»,-պարզաբանել է Մեդվեդեւը:

Ավելի ուշ կառավարությունում պարզաբանել են, որ «ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ցուցակները, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ, ընդլայնվել են ընդհանուր առմամբ ավելի քան 200 անձով ու կազմակերպություններով»:

Նոյեմբերի 1-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում էր ստորագրել Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ հատուկ տնտեսական միջոցներ սահմանելու վերաբերյալ: Պատժամիջոցները տարածվում են 322 ֆիզիկական եւ 68 իրավաբանական անձանց վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս