Արդյո՞ք Կարեն Կարապետյանը Փաշինյանին 270 մլն դոլար է առաջարկել. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանի խոսնակը. Araratnews.am

Վրաստանում նախագահական ընտրություններից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չընդունելով ընտրության արդյունքները, իր կողմնակիցներին ընտրությունների դեմ ընդվզելու կոչ է արել: Դիտարկմանը,  թե  առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, նախկին նախագահն այսպես է արձագանքել՝ «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել: Ավելին, երբ Փաշինյանը բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ.- խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա՛ փողը»։

Araratnews.am-ը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է արձագանքը այս հայտարարությանը:

«Իմ կողմից որեւէ մեկնաբանություն չկա»,- ասաց մամուլի խոսնակը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31