Դավիթ Տոնոյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։ 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը։

Տեսանյութեր

Լրահոս