Բաժիններ՝

Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը՝ նշելով, որ Կիևը հույս ունի, որ այն կխրախուսի Վաշինգտոնին վերսկսել Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու ջանքերը։ յս մասին Սիբիհան նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-Իրան գործարքը և նախագահ Թրամփի առաջնորդությունը դրան հասնելու գործում: Մենք հույս ունենք, որ այս համաձայնագիրն ամուր հիմք կհանդիսանա տարածաշրջանում երկարատև խաղաղության, կյանքի երաշխավորված պաշտպանության և համաշխարհային տնտեսության կայունացման համար», – նշվում է գրառման մեջ։

Սիբիհայի խոսքով՝ ամբողջ աշխարհին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ «էներգետիկ շուկայի կայունության, այլ ոչ թե ագրեսորներին նոր լծակներ տալու համար», ինչպես նաև նավագնացության ազատությունն ապահովելու համար։

«Ուկրաինայում մենք սա նաև տեսնում ենք որպես խթան և հնարավորություն Միացյալ Նահանգների համար՝ վերսկսելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դադարեցմանն ուղղված խաղաղության ջանքերը։ Ամերիկյան առաջնորդությունը կարևոր է այս պատերազմը դադարեցնելու համար», – հավելել է Սիբիհան։

Նախարարը նաև հույս է հայտնել է, որ խաղաղության ջանքերի հարցն առանցքային կլինի Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։

«Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում այժմ կարևորագույն նշանակություն ունի մեկ սկզբունք. մենք պետք է աշխատենք ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև երկարատև խաղաղություն ապահովելու և ագրեսիայի ցանկացած կրկնություն կանխելու համար։ Ուկրաինան պատրաստ է եղել և շարունակում է պատրաստ լինել ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար», – նշել է նա։

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն առողջարանային քաղաքում հունիսի 15-17-ն անցկացվում է G7-ի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է հանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930