Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ հաղթել է անկուսակցական Արամ Մելքոնյանը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է անկուսակցական, վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Վարդենիս համայնքում գրանցված 10 676 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5859 ընտրող: Համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվել է 8 թեկնածու: 1 719 ձայն շահել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանը, 931 ձայն՝ Կարեն Մկրտչյանը, 823 ձայն՝ Արկադի Խաչատրյանը, 591 ձայն՝ Գեւորգ Սիմոնյանը, 555 ձայն՝ Արսեն Ամիրխանյանը, 504 ձայն՝ Վահան Զարոյանը, 350 ձայն՝ Գարսեւան Սաղաթելյանը, 273 ձայն՝ Գրիշա Աղաջանյանը:

Անվավեր է ճանաչվել 113 քվեաթերթիկ: Նշված բոլոր թեկնածուներն առաջադրվել էին ինքնաառաջադրման կարգով: Նրանցից միայն Վահան Զարոյանն է ներկայացրել կուսակցություն («Քաղաքացիական պայմանագիր»): Ընտրությունների ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովում ընտրախախտումների մասին դիմում-բողոքներ չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728