
Նոր Սահմանադրությունը՝ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություն

Փետրվարի 17-ին կայացավ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ԼԻԳԱՅԻ գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:
Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը:
Քաղաքական Լիգայի հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն տրվեց ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
Որոշում կայացվեց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ:
Նարինե Մկրտչյան