Բաժիններ՝

ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են

Կալիֆոռնիայում կործանված B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչում եղել են զինվորականներ, պետական ​​ծառայողներ և կապալառուներ։ Օդանավում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Boeing ընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում եղել են իրենց երկու աշխատակիցներ։

«Էդվարդս» ռազմակայանի 412-րդ փորձարկումների թևի փոխհրամանատար գնդապետ Ջեյմս Հեյսը մամուլի ասուլիսում հայտնել է, որ ավիավթարի տեսանյութը դիտելուց հետո պարզ է դարձել, որ ոչ ոք չէր կարող ողջ մնալ։

Հեյսը հավելել է, որ Էդվարդս ավիաբազայի հրամանատարությունն առայժմ «ոչ մի տվյալ չունի պատահարի հնարավոր պատճառի մասին», իսկ աղետի պատճառների պարզումը կարող է տևել մոտ կես տարի։

Ռմբակոծիչն աղետի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930