Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փոխվարչապետի խոսնակ Վահան Հունանյանը:

«Էլոյանը նշանակվել է այսօր՝ փետրվարի 18-ին: Նա, մասնավորապես, զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով»,- նշեց Հունանյանը:

Նախորդ տարվա հունիսին Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում: 2019-ի հունվարի 31-ին նա ազատվել էր այդ պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728