«Իմ քայլը» դաշինքին բյուջեից կհատկացվի 78 մլն 6300 դրամ
ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208.5 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150.7 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն 6300 դրամ, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 4 մլն 303.4 հազար դրամ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56.7 հազար դրամ։ Այս մասին որոշում կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա՝ փետրվարի 21-ի նիստում։
Այս ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։