Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանի գործով
Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ, տեղեկացրել են դատախազությունից։
ՀՀ վերաքննիչ դատարանը Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ է թողել։