ՏԻՄ ընտրություններում գրանցվում են նաեւ իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներ. Փաշինյան

Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում եւ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, փոփոխությունն այն է, որ ՀՀ-ում այլեւս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, որովհետեւ այդ ընտրություններում, մասնավորապես ՏԻՄ ընտրություններում արձանագրվում են ոչ միայն իշխանությունների համար ցանկալի, այլ ոչ ցանկալի արդյունքներ:

«Բայց այս ոչ ցանկալիությունը պայմանականության տրամաբանության մեջ է, քանի որ մեր ցանկալի արդյունքը այն է, որ որոշումը կայացնում է ՀՀ ժողովուրդը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728