Վիտալի Բալասանյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու. «Փաստ»

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին:

«Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու:

Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում դեռ չունի:

«Պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաեւ այցելել համայնքներ եւ հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ. հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,- ասել էր նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031