Բաժիններ՝

«Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, և խոսել, և պաշտպանել իմ համոզմունքները». Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում։

«Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, ե՛ւ խոսել, ե՛ւ պաշտպանել իմ համոզմունքները»,- ասել է Քլինթոնը News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտնել է, որ չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքագլխի պաշտոնի համար: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում էԷ իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»: 2018 թվականի հոկտեմբերին Քլինթոնը չէր բացառում, որ 2020 թվականին վերստին կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար:

Նա նաեւ հավելել է, որ «պատրաստվում է ուժերի ներածին չափ ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին դեմոկրատ գա Սպիտակ տուն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս